16:42  ,  19 հոկտեմբերի, 2018

«Ռեալի» գլխավոր մարզիչ. Բացարձակ հանգիստ եմ եւ կենտրոնացած

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մտավախություն չունի, որ կհեռացվի պաշտոնից, թեեւ արդեն չորս հանդիպում անընդմեջ Արքայական թիմը չի կարողանում հաղթել եւ գոլ խփել:

«Ես բացարձակ հանգիստ եմ եւ կենտրոնացած եմ աշխատանքիս վրա: Ինձ լավ եմ զգում եւ մնում եմ «Ռեալի» մարզիչ: Հասկանում եմ, որ այս ակումբում պահանջներն առավելագույնն են, բայց անկումներով եւ վերելքներով պետք է ապրել մինչեւ մրցաշրջանի ավարտը: Պետք է անդադար աշխատել եւ չշեղվել մեկնաբանությունների վրա»,- Լոպետեգիի խոսքը մեջբերում է AS-ը:

Իտալական մամուլը գրել էր, թե «Ռեալը» բանակցություններ է սկսել «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում