Dieser @paco93alcacer! Und gleichzeitig: SIEG FÜR DEN BVB! Wahnsinn. Was war das?! #BVBFCA 4-3 pic.twitter.com/u6HeSyg8O3
— Borussia Dortmund (@BVB) 6 октября 2018 г.
Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում առաջատար Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Աուգսբուրգին»: Շվեյցարացի Լյուսիեն Ֆավրի թիմը երկու անգամ հետապնդողի դերում էր, սակայն իսպանացի հարձակվող Պակո Ալկասերի դուբլն ու գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի գոլը առաջ մղեցին դաշտի տերերին: Վերջնամասում «Աուգսբուրգը» խփեց երրորդ գոլը՝ հավասարեցնելով հաշիվը՝ 3:3: Բայց ավելացված 6-րդ րոպեին Ալկասերը խփեց երրորդ գոլը՝ 3 միավոր պարգեւելով դորտմունդյան թիմին:
«Բորուսիան» 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Վերդերն» ու «Հերտան» 14-ական միավորով երկրորդ եւ երրորդ տեղում են:
Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Աուգսբուրգ»՝ 4:3 (տեսանյութ)
Պակո Ալկասեր, 62, 80, 90+6, Մարիո Գյոտցե, 84 - Ալֆրեդ Ֆինբոգասոն, 22, Ֆիլիպ Մաքս, 71, Միխայել Գրեգորիչ, 87
«Դյուսելդորֆ» - «Շալկե»՝ 0:2
Ուեսթոն Մաքենի, 47, Գվիդո Բուրգշտալեր, 53
«Հանովեր» - «Շտուտգարտ»՝ 3:1
Բոբի Վուդ, 30, 45+1, Իլա Բեբու, 90+1– Մարիո Գոմես, 50
«Մայնց» - «Հերտա»՝ 0:0
«Բավարիա» - «Բորուսիա Մ.»՝ 20:30-ին (Երեւանի ժամանակ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում