12:40  ,  1 հոկտեմբերի, 2018

China Open. Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող ATP շարքի China Open մրցաշարում հաղթանակով է մեկնարկել Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը: Առաջին շրջանում հայ մարզիկը մրցել է ամերիկացի Սեմ Քերիի հետ եւ առավելության է հասել երկու սեթում՝ 6:4, 6:4:

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոյի եւ իսպանացի Ալբերտ Ռամոս Վինյոլասի դիմակայությունում:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3.4 միլիոն դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով