10:20  ,  1 հոկտեմբերի, 2018

Մարկոս Պիզելին մրցանակ է ստացել (ֆոտո)

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 28-րդ տուրի հանդիպումից («Կայրաթի» հետ) առաջ «Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ստացել է 25-րդ տուրի լավագույն գոլի հեղինակի մրցանակը:

Լավագույնն էր ճանաչվել «Իրտիշի» դարպասը 33-ամյա ֆուտբոլիստի գոլը:

Հիշեցնենք, որ «Կայրաթի» դեմ խաղում (1:6) Պիզելին վնասվածքի պատճառով փոխարինվել էր 59-րդ րոպեին: Պիզելին 18 գոլով շարունակում է գլխավորել Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում