19:10  ,  30 սեպտեմբերի, 2018

Մարկոս Պիզելին վնասվածք է ստացել

«Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին վնասվածք է ստացել «Կայրաթի» դեմ Ղազախստանի առաջնության 28-րդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղը սկսել է մենկանրկային կազմում, սակայն 59-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով: Այդ խաղում «Ակտոբեն» պարտվել է 1:6 հաշվով:

Հիշեցնենք, որ Ղազախստանի ընթացիկ առաջնությունում 33-ամյա Պիզելին դարձել է 18 գոլի հեղինակ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Երկրորդ տեղում գտնվող Ադերիսոլա Էսեոլան («Կայրաթ») դարձել է 15 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում