17:01  ,  30 սեպտեմբերի, 2018

Մարկոս Պիզելիի գոլը ճանաչվել է լավագույնը

Հայաստանի հավաքականի եւ «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին ճանաչվել է Ղազախստանի առաջնության 25-րդ տուրի լավագույն գոլի հեղինակ:

Ղազախստանի Պրեմյեր լիգայի կայքում անցկացված քվեարկության արդյունքում առաջին տեղը գրավել է Մարկոսի՝ «Իրիտիշի» դեմ խաղում խփած գեղեցիկ գոլը, որի օգտին քվերակել է 1753 երկրպագու: Երկրորդ տեղը գրավել է «Կայսարի» ուկրաինացի կիսապաշտպան Վլադիմիր Արժանովի գոլը, որը ստացել է 164 ձայն:

Այժմ Մարկոս Պիզելին կպայքարի նաեւ Ղազախստանի առաջնության սեպտեմբերի լավագույն գոլի մրցանակի համար: Նա այդ մրցանակին արժանացել է նախորդ 2 ամիսներին:

Ղազախստանի ընթացիկ առաջնությունում 33-ամյա Պիզելին դարձել է 18 գոլի հեղինակ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Երկրորդ տեղում գտնվող Ադերիսոլա Էսեոլան («Կայրաթ») դարձել է 15 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով