00:19  ,  27 սեպտեմբերի, 2018

Դորտմունդի «Բորուսիայի» տպավորիչ հաղթանակը՝ 7:0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում հաղթանակներ տարան «Բորուսիաները»: Դորտմունդյան թիմը ոչ մի շանս չտվեց «Նյուրնբերգին»՝ 7:0: Մյոնխենգլադբախի ակումբը 3:1 հաշվով պարտության մատնեց Այնտրախտի «Ֆրանկֆուրտին»:

Դորտմունդի «Բորուսիան» 11 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր է հետ առաջատար «Բավարիայից»:

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 10 միավորով 5-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Նյուրնբերգ»՝ 7:0 (տեսանյութ)

Յակոբ Լարսեն, 9, Մարկո Ռոյս, 32, 58, Աշրաֆ Հակիմի, 49, Մանուել Ականջի, 74, Ջեյդոն Սանչո, 85, Յուլիան Վայգլ, 89

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 3:1

Ալասան Պլեա, 56, Տորգան Ազար, 65, Նիկո Էլվեդի, 85 - Անտե Ռեբիչ, 74

«Մայնց» - «Վոլֆսբուրգ»՝ 0:0

«ՌԲ Լայպցիգ» - «Շտուտգարտ»՝ 2:0

Վիլի Օրբան, 45+1, Ժան-Կեւին Օգուստեն, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում