20:18  ,  8 սեպտեմբերի, 2018

Հայաստանի ըմբիշները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում

Վանաձորում սեպտեմբերի 7-8-ն անցկացված Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 23-րդ գավաթի խաղարկությունում ոսկե մեդալակիր են դարձել Հայաստանի 2 ներկայացուցիչներ:

65 կգ քաշային կարգում հաղթել է Աշոտ Վելիցյանը, իսկ 97 կգ քաշային կարգում Հայաստանի թիմին ոսկե մեդալ է պարգեւել Գեորգի Կետոեւը:

2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ) եւ Շամիր Աթյանը (92 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Գեւորգ Մխեյանը (65 կգ), Նարեկ Սիրունյանը (70 կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) բավարարվեցին բրոնզե մեդալներով, փոխանցում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ստեփան Սարգսյանի անվան գավաթ

57 կգ

1․ Ազատամ Տուսկաև

2․ Գարիկ Բարսեղյան

3․ Միհրան Ջաբուրյան

3․ Զելիմխան Մագոմեդսուլթանով

61 կգ

1․ Աշոտ Վելիցյան

2․ Զագիր Շախիև

3․ Գեորգի Ռևազաշվիլի

3․ Ամիրան Վախթանգաշվիլի

65 կգ

1․ Արթուր Բադտիև

2․ Ահմեդ Ջալիլով

3․ Հրփուլ Հարփուլ

3. Գևորգ Մխեյան

70 կգ

1․ Շայպուլա Ալիբոլատով

2․ Դավիթ Սաֆարյան

3․ Միրզա Սխուլուխիա

3․ Նարեկ Սիրունյան

74 կգ

1․ Խուսև Սույունչև

2․ Վալտեր Մարգարյան

3․ Գամիդ Ջալիլով

3․ Դավիթ Տլաշաձե

79 կգ

1․ Իսա Շապիև

2․ Ախմեդ Վարաև

3․ Ադամ Խասիև

3․ Գրիգոր Գրիգորյան

86 կգ

1․ Գեորգի Ռուբաև

2․ Սլավիկ Նանիև

3․ Մարատ Խաև

3․ Ռադիկ Նարտիկոև

92 կգ

1․ Ասլանբեկ Սոտիև

2․ Սարգիս Հովսեփյան

3․ Ալի Աբասալի Էբրահիմի  

3․ Տամերլան Տապսիև

97 կգ

1․ Գեորգի Կետոև

2․ Շամիր Աթյան

3․ Մամուկա Գորձայիա

125 կգ  

1․ Գիվի Մաճարիշվիլի 

2․ Թիմուր Զասաև 

3․ Գեորգի Սաքանթելիձե

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում