15:26  ,  1 սեպտեմբերի, 2018

US Open. Սերենա Ուիլյամսը՝ ավագ քրոջը հաղթելու մասին

Աշխարհի 26-րդ ռակետ Սերենա Ուիլյամսը մեկնաբանել է հաղթանակը Վինուս Ուիլյամսի նկատմամբ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանում:

«Այդպիսի մրցախաղերն ավելի շատ հոգեբանական ուժեր են խլում, քան ֆիզիկական: Բարդ է, բայց մենք այս ճանապարհորդությունը սկսել ենք 35 տարի առաջ, թեեւ ինչ-որ իմաստով այն սկսվել է դեռ մեր ծնվելուց առաջ: Հիմա մենք արդեն գիտենք, թե ինչ կարելի է սպասել մեր դիմակայությունից: Մենք անում ենք այն, ինչ կարողանում ենք: Հնարավոր է, որ սա իմ լավագույն մրցախաղն էր ավագ քրոջս դեմ»,- Սերենա Ուիլյամսի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Սերենա Ուիլյամսը հաղթել է 6:1, 6:2 հաշվով: 1/8 եզրափակիչում նրա մրցակիցը կլինի Էստոնիայի ներկայացուցիչ Կայա Կանեպին, որն առաջին շրջանում հաղթել էր աշխարհի առաջին ռակետ, ռումինացի Սիմոնա Հալեպին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով