21:05  ,  30 օգոստոսի, 2018

ՉԼ. Ռոնալդուն՝ լավագույն հարձակվող, Մոդրիչը՝ լավագույն կիսապաշտպան

Մոնակոյում մեկնարկելիք Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության արարողությունից առաջ տեղի է ունենում անցած մրցաշրջանի լավագույնների պարգեւատրությունը:

Լավագույն հարձակվող է ճանաչվել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, որը Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Ռեալից» տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»:

Լավագույն հարձակվողի կոչման թեկնածուներ էին նաեւ «Լիվերպուլի» եգիպտացի խաղացող Մոհամեդ Սալահը եւ արգենտինացի Լիոնել Մեսին «Բարսելոնայից»:

Լավագույն կիսապաշտպանի մրցանակին արժանացել է խորվաթ Լուկա Մոդրիչը Արքայական ակումբից:

Մրցանակին հավակնում էին նաեւ գերմանացի Տոնի Կրոսը «Ռեալից» եւ բելգիացի Կեւին Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիից»:

Լավագույն դարպասապահ է ճանաչվել Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչ, կոստառիկացի Կեյլոր Նավասը:

Մրցանակին հավակնում էին նաեւ իտալացի Ջանլուիջի Բուֆոնը, որը «Յուվենտուսից» տեղափոխվել է ՊՍԺ եւ բրազիլացի Ալիսոն Բեքերը, որը «Ռոմայից» տեղափոխվել է «Լիվերպուլ»:

Արքայական կումբի ավագ Սերխիո Ռամոսը ստացել է լավագույն պաշտպանի մրցանակը: 

Լավագույն պաշտպանի կոչմանը հավակնում էին նաեւ «Ռեալի» խաղացողներ, բրազիլացի Մարսելոն եւ ֆրանսիացի Ռաֆայել Վարանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում