14:46  ,  30 օգոստոսի, 2018

Ջոկովիչը «Ցրվենա Զվեզդային» շնորհավորել է պատմական հաջողության առթիվ

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը սերբական «Ցրվենա Զվեզդային» շնորհավորել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելու առթիվ:

«Բրավո, տղաներ, բրավո, «Զվեզդա»: Դուք պայքարում էիք առյուծների պես: Շնորհավորում եմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու պատմական հաջողության առթիվ»,- թվիթերյան էջում գրել է սերբ թենիսիստը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին` փլեյ-օֆֆ փուլում սերբական ակումբը 2 խաղերի արդյունքում ուժեղ գտնվեց ավստրիական «Զալցբուրգից» (0:0, 2:2): «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում նախորդ անգամ խաղացել է 1991/92 մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում