00:52  ,  30 օգոստոսի, 2018

ՊՍՎ-ն, «Բենֆիկան» ու «Ցրվենա Զվեզդան» կխաղան Չեմպիոնների լիգայի խմբային փուլում

Լիսաբոնի «Բենֆիկան», սերբական «Ցրվենա Զվեզդան» ու հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը» իրավունք ստացան մասնակցել ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլին:

Որակավորման վերջին` փլեյ-օֆֆ փուլում «Բենֆիկան» 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս թողեց հունական ՊԱՕԿ-ին, ՊՍՎ-ն շանս չտվեց բելառուսական ԲԱՏԷ-ին, իսկ «Ցրվենա Զվեզդան» ուժեղ գտնվեց ավստրիական «Զալցբուրգից»:

Հիշեցնենք, որ նախօրեին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր էին նվաճել նաեւ Ամստերդամի «Այաքսը», շվեյցարական «Յանգ Բոյզը» ու հունական ԱԵԿ-ը:

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում պարտված թիմերը խաղալու են Եվրոպայի լիգայի խմբային փուլում:

Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան խաղեր

«ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 3:0 (առաջին խաղ՝ 3:2) (տեսանյութ)

Ստիվեն Բերգվեյն, 14, Լյուկ դե Յոնգ, 36, Իրվին Լոսանո, 62

ՊԱՕԿ (Հունաստան) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 1:4 (առաջին խաղ՝ 1:1) (տեսանյութ)

Ալեքսանդր Պրիյովիչ, 13 – Ժարդել, 20, Էդուարդո Սալվիո, 20 (11մ), 50, (11մ), Պիցի, 39

Հեռացում՝ Լեո Մատոս, 76 (ՊԱՕԿ)

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 2:2 (առաջին խաղ՝ 0:0) (տեսանյութ)

Մունաս Դաբուր, 45, 48 (11մ) – Բեն Նաբուան, 65, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով