Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի առաջնության երրորդ տուրի խաղում:
Հայաստանի հավաքականի ավագը կատարել է 3 հարված, որոնցից մեկից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը: Մխիթարյանի 50 փոխանցումներից թիմակիցներին հասել է 82 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը թույլ է տվել 4 խախտում, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը չի խախտել կանոնները: Արդյունքում՝ Հենրիխը ստացել է 6.2 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի խաղը (7.68):
Հիշեցնենք, որ «Արսենալի» խաղադաշտում կայացած խաղում դաշտի տերերը կամային հաղթանակ էին տարել 3:1 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

13:05 , 6 սեպտեմբերի
09:07 , 6 սեպտեմբերի 
01:21 , 6 սեպտեմբերի 
00:41 , 6 սեպտեմբերի
23:49 , 5 սեպտեմբերի
22:44 , 5 սեպտեմբերի 
21:59 , 5 սեպտեմբերի 
20:53 , 5 սեպտեմբերի
20:17 , 5 սեպտեմբերի 
19:54 , 5 սեպտեմբերի