Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

22:22   27 օգոստոսի, 2018

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի առաջնության երրորդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը  կատարել է 3 հարված, որոնցից մեկից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը: Մխիթարյանի 50 փոխանցումներից թիմակիցներին հասել է 82 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը թույլ է տվել 4 խախտում, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը չի խախտել կանոնները: Արդյունքում՝ Հենրիխը ստացել է 6.2 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի խաղը (7.68):

Հիշեցնենք, որ «Արսենալի» խաղադաշտում կայացած խաղում դաշտի տերերը կամային հաղթանակ էին տարել 3:1 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.