18:45  ,  24 օգոստոսի, 2018

Հայ ֆուտբոլիստները տեղափոխվել են լիտվական ու ռուսական ակումբներ (ֆոտո)

Հայկական արմատներ ունեցող 2 ֆուտբոլիստներ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել են ակումբային գրանցումը:

24-ամյա պաշտպան Մարտուն Աբովյանը ռուսական «Ռյազանից» տեղափոխվել է լիտվական «Ատլանտաս»:

Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան, մոսկովյան «Արարատի» նախկին պաշտպան 25-ամյա Արկադի Քալաջյանը միացել է «Սոչիին», որը հանդես է գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում