21:54  ,  15 օգոստոսի, 2018

Մեսի․ Այս մրցաշրջանում ունենք հստակ ծրագիր

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին խոսել է առաջիկա մրցաշրջանի մասին։ Հիշեցնենք, որ արգենտինացին դարձել է «Բարսելոնայի» ավագը։

«Ինձ համար մեծ պատիվ է լինել «Բարսելոնայի» ավագը։ Գիտեմ, թե ինչ է ինձ սպասվում, բայց մշտապես տեսել եմ այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Պույոլը, Չավին և Ինյեստան։

Այս մրցաշրջանում ունենք հստակ ծրագիր։ Նորեկները կօգնեն մեզ այն իրականություն դարձնել։ Անցյալ տարի «Բարսելոնան» հաղթեց Իսպանիայի առաջնությունում և դարձավ գավաթակիր, բայց այնքան հաջող չէինք Չեմպիոնների լիգայում։ Կանենք ամեն ինչ, որ Չեմպիոնների լիգայի գավաթը վերադառնա «Կամպ Նոու»»,- Մեսիի խոսքն է փոխանցում Mundo Deportivo-ն։

«Բարսելոնան» 13-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը (երկրորդ տեղում «Ռեալն» է՝ 10): Մարոկկոյի Տանժեր քաղաքում տեղի ունեցած խաղում Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ «Սեւիլիայի» նկատմամբ՝ 2:1:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում