20:55  ,  12 օգոստոսի, 2018

«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Արսենալից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության առաջին տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում մրցեց «Արսենալի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

Աչքի են ընկել անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգն ու պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան:

Երկու գոլային դրվագներում էլ գոլային փոխանցումները կատարել է ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Մենդին:

«Արսենալի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը:

«Մանչեսթեր Սիթին» հավասարվեց 3-ական միավոր վաստակած «Լիվերպուլին», «Չելսիին», «Մանչեսթեր Յունայթեդին», «Տոտենհեմին», «Քրիսթալ Փելասին», «Ութֆորդին» եւ «Բորնմութին»:

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»` 0:2 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 14, Բեռնարդու Սիլվա, 64

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում