09:25  +04,  10 օգոստոսի, 2018

ATP Տորոնտո. Նադալը և Խաչանովը քառորդ եզրափակիչում են

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող «Մասթերս 1000» մրցաշարի քառորդ եզրափակիչ: Իսպանացին 2 ժամ 7 րոպեում 7:5, 7:6 (7:4) պայքարից դուրս է թողել շվեյցարացի Ստեն Վավրինկային:

Կիսաեզրափակիչի համար Նադալը կպայքարի խորվաթ Մարին Չիլիչի հետ:

Նույն մրցաշարի քառորդ եզրափակիչում է նաև Կարեն Խաչանովը: Ռուսաստանցին 1 ժամ 32 րոպում հաղթել է ամերիկացի Ջոն Իզներին: Գրանցվել է 7:6 (7:5), 7:6 (7:1) հաշիվը:

Քառորդ եզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի հոլանդացի Ռոբին Հասեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ