16:35  ,  9 օգոստոսի, 2018

«Բարսելոնայի» 2 խաղացողներ կտեղափոխվեն «Էվերտոն»

Անգլիական «Էվերտոնն» օգոստոսի 9-ին կհյայտարարի «Բարսելոնայի» երկու խաղացողների տեղափոխության մասին, հաղորդում է skysport-ը: Կիսապաշտպան Անդրե Գոմեշն ու պաշտպան Իերի Մինան այժմ բուժզննում են անցնում Պրեմյեր լիգան ներկայացնող ակումբում:

«Էվերտոնը» կգնի Մինայի տրանսֆերային իրավունքը, իսկ Գոմեշը հանդես կգա վարձակալությամբ:

Անգլիայի առաջնության առաջին տուրում «Էվերտոնը» օգոստոսի 11-ին կմրցի «Վուլվերհեմփթոնի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում