Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գովել է իր բրազիլացի հարձակվող Նեյմարին։
«Չեմ կարծում, որ Նեյմարը հավելյալ մոտիվացիայի կարիք ունի։ Բրազիլիայի հավաքականից ավելին էին սպասում ԱԱ-2018-ում։ Նման իրավիճակներն ազդում են ֆուտբոլիստների վրա։ Նեյմարը կարողանում է մոռանալ հաղթանակները և պարտություններ։ Նա կկարողանա անցյալում թողնել աշխարհի առաջնությունում տեղի ունեցածը»,- գերմանացի մասնագետի խոսքն է փոխանցում Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականը հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Բելգիային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի