09:35 28 հուլիսի, 2018Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գովել է իր բրազիլացի հարձակվող Նեյմարին։
«Չեմ կարծում, որ Նեյմարը հավելյալ մոտիվացիայի կարիք ունի։ Բրազիլիայի հավաքականից ավելին էին սպասում ԱԱ-2018-ում։ Նման իրավիճակներն ազդում են ֆուտբոլիստների վրա։ Նեյմարը կարողանում է մոռանալ հաղթանակները և պարտություններ։ Նա կկարողանա անցյալում թողնել աշխարհի առաջնությունում տեղի ունեցածը»,- գերմանացի մասնագետի խոսքն է փոխանցում Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականը հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Բելգիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.