21:53  ,  2 հոկտեմբերի, 2026

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին՝ 0:2 (տեսանյութ)

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C2 խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Նիկոսիայում հյուրընկալվեց Կիպրոսի հավաքականին։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվեց 0:2 հաշվով։

19-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կիպրոսի «Ապոլոնի» 25-ամյա պաշտպան Լեոնիդաս Կոնոմիսը (տեսանյութ)։

31-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց Կիպրոսի «Օմոնիայի» 25-ամյա հարձակվող Անդրոնիկոս Կակուլիսը (տեսանյութ)։

52-րդ րոպեին հեռացվեց Կիպրոսի հավաքականի եւ «ԱԵԿ Լառնակայի» 27-ամյա պաշտպան Կոստաս Պիլեասը, որը կանգնեց Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի 21-ամյա կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանի ոտնաթաթին (տեսանյութ)։ Բանդիկյանին փոխարինեց Երեւանի «Ալաշկերտի» 28-ամյա պաշտպան Դավիթ Տերտերյանը։

Թվային առավելությունը գոլի վերածել հայ ֆուտբոլիստներին չհաջողվեց։

Խմբի մյուս խաղում Չեռնոգորիան Ռիգայում 2:1 հաշվով հաղթեց (տեսանյութ) Լատվիային եւ խմբի առաջատարն է՝ 9 միավոր։ Կիպրոսը 4 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, որը տալիս է B լիգայի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր։

Հայաստանի թիմը 3 միավորով երրորդն է։

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը չորրորդ տուրում կհյուրընկալվի Չեռնոգորիային, որը Երեւանում հաղթել էր 3:2 հաշվով։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news