19:25  ,  23 հուլիսի, 2018

Կարիուսը մտածում է «Լիվերպուլից» հեռանալու մասին  

Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը մտածում է ակումբը փոխելու մասին, հայտնում է The Telegraph-ը։

Գերմանացին հիասթափվել է, որ «Լիվերպուլը» ռեկորդային պայմանագիր է կնքել Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեկերի հետ։

Կարիուսին նաև դուր չի եկել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերն այն մասին, որ Ալիսոնը լինելու է թիմի հիմնական դարպասապահը։

25-ամյա ֆուտբոլիստն առաջիկայում Կլոպի հետ քննարկելու է իր ապագան։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով