21:49  ,  21 հուլիսի, 2018

Մահրեզ. Հիմա կարեւորը «Մանչեսթեր Սիթիի» խաղաոճին հարմարվելն է

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Ռիյադ Մահրեզը գոհ է նորամուտից նոր թիմում: Ալժիրցի կիսապաշտպանը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում առաջին հանդիպումն անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ ընկերական խաղում: Մահրեզը խաղացել է 72 րոպե:

«Ինձ գերազանց եմ զգում, լավ խաղ էր: Ստեղծեցինք վտանգավոր պահեր: Բայց հիմա կարեւորը հաճախ խաղալն է եւ «Մանչեսթեր Սիթիի» խաղաոճին հարմարվելը: Սկիզբը լավ ստացվեց: Արդեն երեք շաբաթից մեկնարկելու ենք Պրեմյեր լիգայում»,- Մահրեզի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» «Բորուսիային» պարտվել է 0:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում