10:44  ,  21 հուլիսի, 2018

Չեմպիոնների միջազգային գավաթ․ «Բորուսիան» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Չիկագոյում կայացած Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությունում գերմանական Դորտմունդի  «Բորուսիան» հաղթել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ

Հանդիպման միակ գոլը 28-րդ րոպեին խփել է Մարիո Գյոտցեն։ «Մանչեսթեր Սթիի» կազմում առաջին հանդիպումն է անցկացրել թիմի նորեկ, ալժիրցի Ռիհադ Մահրեզը։ Մանչեսթերյան ակումբի կազմում երկար ընդմիջումից հետո խաղացել է նաև դարպասապահ Ջո Հարթը։

«Բորուսիան» հաջորդ հանդիպումը կանցկացնի «Լիվերպուլի» հետ (հուլիսի 22-ին), իսկ «Մանչեսթեր Սիթին» Յուրգեն Կլոպի ղեկավարած թիմի հետ կխաղա հուլիսի 26-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում