15:25  ,  21 հուլիսի, 2018

Կեյտա․ «Լիվերպուլն» ունի այնպիսի կազմ, որը կարող է պայքարել «Սիթիի» դեմ  

Անգլիական «Լիվերպուլի» նորեկ Նաբի Կեյտան խոսել է հաջորդ մրցաշրջանի մասին։

«Գիտեմ, որ մենք բավականին որակյալ կազմ ունենք, որը կարող է պայքարել «Սիթիի» դեմ։ Ամեն ինչ ճիշտ մտածելու և պայքարելու ցանկության մեջ է։ Եթե դու ունես ցանկություն և հավատ, ապա քեզ երկար ճանապարհ է սպասվում։ Ես հաղթողի հոգեբանությունում ունեմ»,- Կեյտայի խոսքն է փոխանցում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ մինչև «Լիվերպուլ» տեղափոխվելը Կեյտա խաղում էր գերմանական «Լայպցիգի» կազմում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով