Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանը պայմանագիր է կնքել խորվաթական «Գորիցա» ակումբի հետ, որը ներկայացրել է հայ խաղացողին:
«Գորիցան» երկրորդ լիգայի հաղթողն է եւ նոր մրցաշրջանում հանդես կգա Խորվաթիայի ուժեղագույնների խմբում:
Դավիթ Արշակյանը հունիսին հեռացել էր դանիական «Վայլեից»: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ Լիտվայի «Տրակայում» եւ ԱՄՆ-ի «Չիկագո Ֆայրում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում