16:13  ,  19 հուլիսի, 2018

Լուիս Էնրիկեն ներկայացվել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում

Տեղի է ունեցել ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի շնորհանդեսը նոր պաշտոնում։ 48–ամյա մասնագետը փոխարինել է Ֆերնանդո Իերոյին, որը թիմը ղեկավարում էր Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ։

«Շատ ուրախ եմ գլխավորել Իսպանիայի հավաքականը։ Միշտ ցանկություն եմ ունեցել լինել այս պաշտոնում։ Սա մեծ պատիվ է։ Մենք ունենք խաղացողների մեծ ընտրություն, լավ երիտասարդ սերունդ»,– ասել է մասնագետը։

Լուիս Էնրիկեն մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Ռոման», «Սելտան» եւ «Բարսելոնան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում