00:47  ,  18 հուլիսի, 2018

Եվրոպայի լիգա․ Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ռեյնջերսը» դուրս է եկել որակավորման երկրորդ փուլ  

Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդի գլխավորած Գլազգոյի «Ռեյնջերսը» դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլ։  Առաջին փուլում տեղի ունեցած մակեդոնական «Շկուպիի» և շոտլանդական «Ռեյնջերսի» խաղն ավարտվել է 0։0 հաշվով, իսկ Գլազգոյում գրանցվել էր 2։0 հաշիվը։

«Ռեյնջերսի » մրցակիցը կլինի «Պետրոկուբ» (Մոլդովա) - «Օսիեկ» (Խորվաթիա) դիմակայության հաղթողը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով