09:50  ,  17 հուլիսի, 2018

Կոուտինյո․ Բրազիլիայի հավաքականը պետք է հոգեպես ավելի ամրանա  

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն դեռ չի համակերպվում այն մտքի հետ, որ Բրազիլիայի հավաքականը ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչում լքեց պայքարը։

«Արդեն մի քանի օր է անցել, բայց ցավը նույնն է։ Այս հավաքականը լավագույնին էր արժանի։ Հպարտ եմ, որ այս թիմի մի մասնիկն եմ։ Գնահատում եմ նաև երկրպագուների աջակցությունը, որոնք մեզ հետ էին առաջնության մեկնարկից սկսած։ Շնորհակալ եմ բոլոր դրական հաղորդագրությունների համար։ Բրազիլիայի հավաքականը պետք է հոգեպես ավելի ամրանա»,- Ինստագրամի իր պաշտոնական էջում գրել է Կոուտինյոն։

Հիշեցնենք, որ ԱԱ-ի քառորդ եզրափակիչում Տիտեի գլխավորած Բրազիլիայի հավաքականը 1։2 հաշվով պարտվեց Բելգիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով