09:50 17 հուլիսի, 2018Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն դեռ չի համակերպվում այն մտքի հետ, որ Բրազիլիայի հավաքականը ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչում լքեց պայքարը։
«Արդեն մի քանի օր է անցել, բայց ցավը նույնն է։ Այս հավաքականը լավագույնին էր արժանի։ Հպարտ եմ, որ այս թիմի մի մասնիկն եմ։ Գնահատում եմ նաև երկրպագուների աջակցությունը, որոնք մեզ հետ էին առաջնության մեկնարկից սկսած։ Շնորհակալ եմ բոլոր դրական հաղորդագրությունների համար։ Բրազիլիայի հավաքականը պետք է հոգեպես ավելի ամրանա»,- Ինստագրամի իր պաշտոնական էջում գրել է Կոուտինյոն։
Հիշեցնենք, որ ԱԱ-ի քառորդ եզրափակիչում Տիտեի գլխավորած Բրազիլիայի հավաքականը 1։2 հաշվով պարտվեց Բելգիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.