1998թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Խորվաթիայի ֆուտբոլային միության նախագահ Դավոր Շուքերն աշխարհի առաջնության եզրափակիչում Խորվաթիայի հավաքականից ակնկալում է անմոռանալի ներկայացում:
«1998 թվականին մենք մտածում էինք, որ այլեւս երբեք չենք կարողանա կրկնել այն արդյունքը՝ կիսաեզրափակիչ հասնելը: Բայց պետք է երազել, եւ երազանքը կդառնա իրականությունը: Ամբողջ Խորվաթիան, մեր բոլոր համայնքները ԱՄՆ-ից մինչեւ Ավստրալիա ոգեւորված եւ հիացած են: Մենք կարող ենք լինել հոգնած, վնասվածքներով, բայց տեսեք, թե մեր հավաքականն ինչպես պայքարեց Անգլիայի դեմ խաղում: Մենք նույնը ակնկալում ենք եզրափակիչում, բոլորս վայելելու ենք վճռական խաղը եւ սպասելու անմեռանալի ներկայացում»,- Դավոր Շուքերի խոսքը մեջբերում է RT-ն:
Ֆրանսիա - Խորվաթիա եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի