11:10 15 հուլիսի, 20181998թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Խորվաթիայի ֆուտբոլային միության նախագահ Դավոր Շուքերն աշխարհի առաջնության եզրափակիչում Խորվաթիայի հավաքականից ակնկալում է անմոռանալի ներկայացում:
«1998 թվականին մենք մտածում էինք, որ այլեւս երբեք չենք կարողանա կրկնել այն արդյունքը՝ կիսաեզրափակիչ հասնելը: Բայց պետք է երազել, եւ երազանքը կդառնա իրականությունը: Ամբողջ Խորվաթիան, մեր բոլոր համայնքները ԱՄՆ-ից մինչեւ Ավստրալիա ոգեւորված եւ հիացած են: Մենք կարող ենք լինել հոգնած, վնասվածքներով, բայց տեսեք, թե մեր հավաքականն ինչպես պայքարեց Անգլիայի դեմ խաղում: Մենք նույնը ակնկալում ենք եզրափակիչում, բոլորս վայելելու ենք վճռական խաղը եւ սպասելու անմեռանալի ներկայացում»,- Դավոր Շուքերի խոսքը մեջբերում է RT-ն:
Ֆրանսիա - Խորվաթիա եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.