Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ՖԻՖԱ-ի տեխնիկական վերլուծության խմբի անդամ Մարկո վան Բաստենը մեկնաբանել է Խորվաթիայի առաջիկա մասնակցությունը աշխարհի առաջնության եզրափակիչին:
«Խորվաթիայի հավաքականում խաղում են շատ ուժեղ ֆուտբոլիստներ: Նրանք հանդես են գալիս հայտնի ակումբներում եւ մեծ փորձ ունեն: Մոդրիչն առաջ է տանում թիմակիցներին եւ խաղը:
Պատմականորեն, փոքր երկրները դժվարությամբ են նվաճում տիտղոսներ: Բայց հիմա Խորվաթիան ունի գերազանց շանս»,- Վան Բաստենի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը:
Հուլիսի 15-ին «Լուժնիկիում» կայանալիք Ֆրանսիա - Խորվաթիա եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում