22:22 14 հուլիսի, 2018Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ՖԻՖԱ-ի տեխնիկական վերլուծության խմբի անդամ Մարկո վան Բաստենը մեկնաբանել է Խորվաթիայի առաջիկա մասնակցությունը աշխարհի առաջնության եզրափակիչին:
«Խորվաթիայի հավաքականում խաղում են շատ ուժեղ ֆուտբոլիստներ: Նրանք հանդես են գալիս հայտնի ակումբներում եւ մեծ փորձ ունեն: Մոդրիչն առաջ է տանում թիմակիցներին եւ խաղը:
Պատմականորեն, փոքր երկրները դժվարությամբ են նվաճում տիտղոսներ: Բայց հիմա Խորվաթիան ունի գերազանց շանս»,- Վան Բաստենի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը:
Հուլիսի 15-ին «Լուժնիկիում» կայանալիք Ֆրանսիա - Խորվաթիա եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.