21:12  ,  14 հուլիսի, 2018

Իվան Պերիշիչը բաց է թողել Խորվաթիայի հավաքականի մարզումը

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Պերիշիչի մասնակցությունը Ֆրանսիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը հարցականի տակ է: Ֆուտբոլիստը ծնկահոդի վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել թիմի մարզմանը, որը տեղի է ունեցել հուլիսի 14-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնի խաղադաշտերից մեկում, հաղորդում է Football Italia-ն: Խորվաթիայի թիմի մյուս ֆուտբոլիստները մարզվել են ընդհանուր խմբում:

Պերիշիչը մենիսկի վնասվածք էր ստացել Անգլիայի հավաքականի դեմ կիսաեզրափակիչի խաղում (Խորվաթիան լրացուցիչ ժամանակում հաղթել էր 2:1 հաշվով): Խաղից հետո Պերիշիչը հետազոտվել է Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցում:

Հուլիսի 15-ին «Լուժնիկիում» կայանալիք եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով