18:25  ,  14 հուլիսի, 2018

Լոպետեգին ցանկանում է «Ռեալ» հրավիրել Իսպանիայի հավաքականի հարձակվողին

«Վալենսիայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոն Մորենոն Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակներից մեկն է, հաղորդում է Marca-ն: Նախաձեռնությունը Արքայական թիմի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգիինն է, որը 27-ամյա խաղացողի տաղանդի երկրպագու է: Լոպետեգիի պնդմամբ Ռոդրիգոն Իսպանիայի հավաքականի հետ մասնակցեց Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը:

«Վալենսիան» մտադիր է Ռոդրիգոյի համար պահանջել 100 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մադրիդի «Աթլետիկոն» եւ իտալական «Նապոլին»:

Իսպանիայի անցած առաջնությունում Ռոդրիգոն մասնակցել է 37 հանդիպման, խփել է 16 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում