Խորվաթիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տպավորությամբ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում խորվաթ ֆուտբոլիստներին կերկրպագի 100 միլիոնից ավելի մարդ ամբողջ աշխարհում: Մրցակիցը Ֆրանսիան է:
«Ինձ գրում են Արգենտինայից, Իսպանիայից, Գերմանիայից, աշխարհի բոլոր անկյուններից: Տպավորություն ունեմ, որ Խորվաթիայի հավաքականին եզրափակիչում երկրպագելու է 100 միլիոնից ավելի մարդ տարբեր երկրներից: Մարդիկ գրում են, որ տոնել են մեր գոլերը, ասես՝ իրենց երկրի հավաքականն է խփել:
Մենք ցույց կտանք աշխարհին, որ միասնական են եւ խաղադաշտում կթողնենք մեր բոլոր ուժերը: Կլինի պատմական հանդիպում բոլոր խորվաթների համար: Հավատացեք՝ մենք կունենանք ուժ եւ էներգիա: Խաղադաշտ դուրս կգա 4.5 միլիոն խորվաթ: Մենք կօգնենք միմյանց: Մենք հասկանում ենք, որ սա մեր կյանքի ամենակարեւոր խաղն է: Ցանկանում ենք խաղադաշտից հեռանալ՝ վեր նայելով եւ հաղթանակի համար ամեն ինչ արած լինելու գիտակցումով:
Կարեւոր են ոչ միայն 23 ֆուտբոլիստները: Եզրափակիչում են մեր մարզիչները, աշխատակիցները, ֆիզիոթերապեւտները, բժիշկները, լրագրողները եւ Խորվաթիայի 4.5 միլիոն բնակիչները: Սա անհավանական պատիվ եւ ուրախություն է բոլորիս համար»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է AS-ը:
Աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:
NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:
Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։
Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։
Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։
Մանրամսները․ www.totogaming.am
Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։
Լուսաբանման գործընկերն է Ucom-ը:
Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում