17:52 14 հուլիսի, 2018Խորվաթիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տպավորությամբ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում խորվաթ ֆուտբոլիստներին կերկրպագի 100 միլիոնից ավելի մարդ ամբողջ աշխարհում: Մրցակիցը Ֆրանսիան է:
«Ինձ գրում են Արգենտինայից, Իսպանիայից, Գերմանիայից, աշխարհի բոլոր անկյուններից: Տպավորություն ունեմ, որ Խորվաթիայի հավաքականին եզրափակիչում երկրպագելու է 100 միլիոնից ավելի մարդ տարբեր երկրներից: Մարդիկ գրում են, որ տոնել են մեր գոլերը, ասես՝ իրենց երկրի հավաքականն է խփել:
Մենք ցույց կտանք աշխարհին, որ միասնական են եւ խաղադաշտում կթողնենք մեր բոլոր ուժերը: Կլինի պատմական հանդիպում բոլոր խորվաթների համար: Հավատացեք՝ մենք կունենանք ուժ եւ էներգիա: Խաղադաշտ դուրս կգա 4.5 միլիոն խորվաթ: Մենք կօգնենք միմյանց: Մենք հասկանում ենք, որ սա մեր կյանքի ամենակարեւոր խաղն է: Ցանկանում ենք խաղադաշտից հեռանալ՝ վեր նայելով եւ հաղթանակի համար ամեն ինչ արած լինելու գիտակցումով:
Կարեւոր են ոչ միայն 23 ֆուտբոլիստները: Եզրափակիչում են մեր մարզիչները, աշխատակիցները, ֆիզիոթերապեւտները, բժիշկները, լրագրողները եւ Խորվաթիայի 4.5 միլիոն բնակիչները: Սա անհավանական պատիվ եւ ուրախություն է բոլորիս համար»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է AS-ը:
Աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:
NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:
Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։
Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։
Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։
Մանրամսները․ www.totogaming.am
Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։
Լուսաբանման գործընկերն է Ucom-ը:
Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.