21:02  ,  7 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին

Արթուր Ալեքսանյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 96 կգ քաշայինների մրցաշարում բրոնզե մեդալի համար առաջին սփոփիչ գոտեմարտում հանդիպեց թուրք Ջենկ Իլդեմի հետ:

Առաջին մրցափուլում Արթուր Ալեքսանյանը հաղթեց 1։0 հաշվով։ Երկրորդ մրցափուլում թուրք ըմբիշն էր պաշտպանվողի դիրքում։ Արթուր Ալեքսանյանը կարողացավ գլորում կատարել, երկու միավոր վաստակել եւ հաղթանակ տանել։

Բրոնզե մեդալի համար Ալեքսանյանը կգոտեմարտի կուբացի Էստրադա Ֆալկոնի հետ։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում 2012թ. Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վստահ հաղթանակ էր տարել Իտալիայի ոստիկանության սպա Դաիգարո Տիմոնչինիի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտվել էր իրանցի Խասեմ Խոլամրեզա Ռեզայիին: Քանի որ իրանցի ըմբիշը եզրափակիչի ուղեգիր նվաճեց, 22-ամյա Ալեքսանյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով