18:08  ,  13 հուլիսի, 2018

«Երևանը» կմասնակցի Առաջին խմբի առաջնությանը

ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ Առաջին խմբի առաջնությունում հրաժարվել է մասնակցել «Ավան», որի տեղը առաջնությունում հանդես է գալու «Երևան» թիմը:

2018-2019 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել՝ «Ալաշկերտ-2», «Բանանց-2», «Բանանց-3», «Գանձասար-Կապան-2», «Փյունիկ-2», «Արարատ-2», «Արարատ-Արմենիա-2», «Շիրակ-2», «Լոկոմոտիվ», «Յունիոր Սևան», «Էրեբունի» և «Ավան » թիմերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում