Հրաշալի կլինի 20 տարի անց դարձյալ տեսնել Ֆրանսիայի հաղթանակը աշխարհի առաջնության եզրափակիչում, ասել է Կոտ դ՝Իվուարի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» նախկին խաղացող Դիդյե Դրոգբան:
«Իմ մանկությունն ու պատանեկությունն անցել է Ֆրանսիայում եւ կցանկանայի տեսնել Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը եզրափակիչում: Բայց ես հարգում եմ նաեւ Խորվաթիայի թիմին: Նրանք նույնպես հրաշալի խաղ ցուցադրեցին, հաղթանակի կամք: Կարծում եմ՝ հեշտ չի լինի նրանց հաղթել: Խորվաթիան նույնպես արժանի է հաղթանակի: Նրանք պատահական չեն հասել եզրափակիչ»,- Դրոգբայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Խորվաթիան պատմության մեջ առաջին անգամ է դուրս եկել եզրափակիչ: Ֆրանսիայի հավաքականը 1998թ. աշխարհի չեմպիոնն է: Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի