15:46 13 հուլիսի, 2018Հրաշալի կլինի 20 տարի անց դարձյալ տեսնել Ֆրանսիայի հաղթանակը աշխարհի առաջնության եզրափակիչում, ասել է Կոտ դ՝Իվուարի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» նախկին խաղացող Դիդյե Դրոգբան:
«Իմ մանկությունն ու պատանեկությունն անցել է Ֆրանսիայում եւ կցանկանայի տեսնել Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը եզրափակիչում: Բայց ես հարգում եմ նաեւ Խորվաթիայի թիմին: Նրանք նույնպես հրաշալի խաղ ցուցադրեցին, հաղթանակի կամք: Կարծում եմ՝ հեշտ չի լինի նրանց հաղթել: Խորվաթիան նույնպես արժանի է հաղթանակի: Նրանք պատահական չեն հասել եզրափակիչ»,- Դրոգբայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Խորվաթիան պատմության մեջ առաջին անգամ է դուրս եկել եզրափակիչ: Ֆրանսիայի հավաքականը 1998թ. աշխարհի չեմպիոնն է: Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.