14:54  ,  13 հուլիսի, 2018

ԱԱ-2018-ը լավագույնն է պատմության մեջ. ՖԻՖԱ-ի նախագահի փաստերը

Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում տեղի ունեցած ասուլիսում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն փաստերով հիմնավորել է, թե ինչու է ԱԱ-2018-ը համարում լավագույնը աշխարհի առաջնությունների պատմության մեջ:

«Ստադիոններում տեղերի 98 տոկոսը եղել է զբաղված, աշխարհի առաջնության է ժամանել 1 միլիոնից ավելի հյուր, մինչեւ հիմա առաջնությունն ունեցել է 3 միլիարդ հեռուստադիտող ամբողջ աշխարհում: Եզրափակիչը կդիտեն 6 անգամ ավելի շատ հեռուստադիտող, քան ամերիկյան Սուպերբոուլը: Սոցիալական ցանցերում, ֆան-գոտիներում այցելուների քանակը գերազանցում է նախորդ առաջնությունների թվերը:

Վերջապես, գերազանց արդյունք տվեց կրկնապատկերի մրցավարականը համակարգը, խաղից դուրս վիճակից գոլերի խնդիր այլեւս չունենք: Դեռ չենք ունեցել դոպինգի որեւէ դեպք: Ընդամենը մեկ հանդիպում է ավարտվել 0:0 հաշվով: Պետք չէ նաեւ մոռանալ այն ընկերական մթնոլորտը, որ գերիշխող է առաջնության օրերին Ռուսաստանում, չկան բռնության դեպքեր»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է sport-express-ը:

Աշխարհի չեմպիոնի կոչումը հուլիսի 15-ին կվիճարկեն Ֆրանսիան ու Խորվաթիան, Անգլիան ու Բելգիան հուլիսի 14-ին կխաղան երրորդ տեղի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով