14:54 13 հուլիսի, 2018Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում տեղի ունեցած ասուլիսում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն փաստերով հիմնավորել է, թե ինչու է ԱԱ-2018-ը համարում լավագույնը աշխարհի առաջնությունների պատմության մեջ:
«Ստադիոններում տեղերի 98 տոկոսը եղել է զբաղված, աշխարհի առաջնության է ժամանել 1 միլիոնից ավելի հյուր, մինչեւ հիմա առաջնությունն ունեցել է 3 միլիարդ հեռուստադիտող ամբողջ աշխարհում: Եզրափակիչը կդիտեն 6 անգամ ավելի շատ հեռուստադիտող, քան ամերիկյան Սուպերբոուլը: Սոցիալական ցանցերում, ֆան-գոտիներում այցելուների քանակը գերազանցում է նախորդ առաջնությունների թվերը:
Վերջապես, գերազանց արդյունք տվեց կրկնապատկերի մրցավարականը համակարգը, խաղից դուրս վիճակից գոլերի խնդիր այլեւս չունենք: Դեռ չենք ունեցել դոպինգի որեւէ դեպք: Ընդամենը մեկ հանդիպում է ավարտվել 0:0 հաշվով: Պետք չէ նաեւ մոռանալ այն ընկերական մթնոլորտը, որ գերիշխող է առաջնության օրերին Ռուսաստանում, չկան բռնության դեպքեր»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է sport-express-ը:
Աշխարհի չեմպիոնի կոչումը հուլիսի 15-ին կվիճարկեն Ֆրանսիան ու Խորվաթիան, Անգլիան ու Բելգիան հուլիսի 14-ին կխաղան երրորդ տեղի համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.