21:25  +04,  12 հուլիսի, 2018

Անդրեյ Տալալաև․ Սկոպյեում ցույց կտանք, որ խաղալ գիտենք

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը  խոսել է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում կայացած «Վարդարի» հետ հանդիպման մասին։ Հիշեցնենք, որ հայկական ակումբը նվազագույն հաշվով հաղթել էր մակեդոնական թիմին։

 «Կարող եմ ասել, որ մենք շատ մեծ քայլ չենք արել։ Դժգոհ եմ խաղից։ Մենք երիտասարդ թիմ ենք, ապագա ունենք։ Որակազրկման պատճառով չկարողացանք թիմի ավագին օգտագործել։ Շատ հնարավորություններ ունեինք, սակայն չկարողացանք իրականացնել։ Երկրորդ կեսում ևս կարող էինք հաջողության հասնել։ Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները այնպես չմտան խաղի մեջ, ինչպես պլանավորել էինք։ Սկոպյեում ցույց կտանք, որ խաղալ գիտենք։ Մենք մի փոքր այլ էինք ծրագրել երկրորդ կեսը։ 21 օր էինք մարզվել։ Խաղացողներ ունեինք, որ 8 օր առաջ միացան թիմին։ Մրցակիցը ավելի խաղացված թիմ ունի։  Ձախլիկ ֆուտբոլիստների կարիք ունենք։ Ռոբերտ Հակոբյանին դաշտ դուրս բերեցինք, բայց դա չօգնեց։Դեռ պատրաստ չէինք մեծ ճնշում գործադրելու։ Մենք խնդիր ունենք հայ ֆուտբոլիստներին բարձրացնել նոր մակարդակ։ Հայ ֆուտբոլիստներ կլինեն այնքան, որքան պետք կգա հաղթանակի համար։ Ես չեմ բաժանում ֆուտբոլիստներին հայերի ու ոչ հայերի։ Կրկնում եմ՝ մեր  խաղացողները, ովքեր հավաքականներում են հանդես գալիս, մեկ քայլ առաջ պետք է անեն մեր օգնությամբ։ Պետրոս Ավետիսյանը շատ լավ խաղ ցուցադրեց։ Մենք բոլորով հաղթում ենք, բոլորով պարտվում։ Անկախ ազգությունից, ամեն ինչ անելու ենք, որպեսզի հայկական ֆուտբոլին ևս մեկ «եվրոպական» հաղթանակ բերենք։  Եկեք բոլորս միասին օգնենք իրար։ Կարևոր գործերը 21 օրում չեն արվում, մենք Աստված չենք, որը 7 օրում նոր աշխարհ արարեց»,- Անդրեյ Տալալաևի խոսքն է փոխանցում «Փյունիկի» մամուլի ծառայությունը։

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին Մակեդոնիայում։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...