09:31  ,  11 հուլիսի, 2018

Ժոզե Մոուրինյոն՝ Ֆրանսիա - Բելգիա հանդիպման մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչ փուլում տեղի ունեցած Ֆրանսիա - Բելգիա հանդիպման մասին։ Հիշեցնենք, որ ֆրանսիացիները հաղթեցին նվազագույն հաշվով և դուրս եկան եզրափակիչ։ Միակ գոլը խփեց Սամուել Ումտիտին։

«Ավելի նախաձեռնող էին բելգիացիները, իսկ ֆրանսիացիներ հնարավորություն ունեին հակագրոհելու։ Բելգիան վերադառնալու է տուն այն մտքով, որ կարող էր ավելի լավ խաղալ ։

Դա Ազարին չի վերաբերվում, նա արեց այն, ինչին ունակ էր։ Մնացածն ուղղակի թաքնվել էին։ Հնարավոր է, որ նրանք ավելի ակտիվացան վերջին 20-25 րոպեներին, սակայն արդեն ուշ էր։

Ֆրանսիացիները կարողացան վերահսկել խաղը։ Վարանը իրեն հիանալի դրսևորեց։ Շատ լավ խաղաց Պոգբան, երբ հարվածային դիրք դուրս գալու հնարավորություն ուներ, նա դա անում էր։

Կարող էր նաև ոչ ոքի գրանցվել։ Զգում էի, որ շատ գոլեր չի լինելու։ Ավելի շատ նյարդային պայքար էր»,- Մոուրինյոյի խոսքն է փոխանցում RT-ն։

Եզրափակիչի մյուս մասնակիցը հայտնի կդառնա հուլիսի 11-ին կայանալիք Անգլիա - Խորվաթիա խաղում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով