21:52  ,  8 հուլիսի, 2018

«Բարսելոնայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Գուանչժոու Էվերգրանդ»

«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոն վարձակալությամբ տեղափոխվել է «Գուանչժոու Էվերգրանդ», հաղորդում է չինական ակումբի մամուլի ծառայությունը: Գործարքի ֆինանսական մանրամասներ չեն նշվում:

Պաուլինյոն «Գուանչժոու Էվերգրանդում» հանդես է եկել 2015-2017 թվականներին: Նրա տրանսֆերային իրավունքը կատալոնական ակումբը ձեռք է բերել 40 միլիոն եվրոյով:

Անցած մրցաշրջանում Պաուլինյոն «Բարսելոնայում» մասնակցել է 49 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում