Դանիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը կանխատեսել է, որ Ռուսաստանում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության եզրափակիչում հանդես են գալու Բելգիայի եւ Խորվաթիայի հավաքականները:
«Թիմերի ցուցադրած խաղը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ եզրափակիչ կհասնեն Բելգիան ու Խորվաթիան: Սա ամենաիրատեսական տարբերակն է: Սակայն պետք չէ անտեսել նաեւ Անգլիային, որն առայժմ բոլոր հանդիպումներում հաղթական է տարել առանց սթրեսի: Խորվաթիան կարող է լուրջ խնդիրներ ստեղծել անգլիացիների համար»,- Շմեյխելի խոսքը մեջբերում է RT-ն:
Կիսաեզրափակիչում հուլիսի 10-ին կխաղան Ֆրանսիան ու Բելգիան, հուլիսի 11-ին՝ Խորվաթիան ու Անգլիան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի