09:25 8 հուլիսի, 2018Դանիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը կանխատեսել է, որ Ռուսաստանում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության եզրափակիչում հանդես են գալու Բելգիայի եւ Խորվաթիայի հավաքականները:
«Թիմերի ցուցադրած խաղը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ եզրափակիչ կհասնեն Բելգիան ու Խորվաթիան: Սա ամենաիրատեսական տարբերակն է: Սակայն պետք չէ անտեսել նաեւ Անգլիային, որն առայժմ բոլոր հանդիպումներում հաղթական է տարել առանց սթրեսի: Խորվաթիան կարող է լուրջ խնդիրներ ստեղծել անգլիացիների համար»,- Շմեյխելի խոսքը մեջբերում է RT-ն:
Կիսաեզրափակիչում հուլիսի 10-ին կխաղան Ֆրանսիան ու Բելգիան, հուլիսի 11-ին՝ Խորվաթիան ու Անգլիան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.